Showing posts with label Hay-Vart. Show all posts
Showing posts with label Hay-Vart. Show all posts

Sunday, September 11, 2011

Հայ-Վարդ։ Ground Zero

Այստեղ էր հիմքը զոյգ աշտարակներին,
Այստեղ էր փառքը Միացեալ Նահանգներին
Այստեղ էր Յոյսը Երրորդ Աշխարհին…

Անողոք մի օր, հարուածով մի չար
Փլեց ու հալուեց վերից մինչեւ վար։

Այսօր յատակը զոյգ աշտարակներին,
«Zero» է կոչւում, ինչու չ՛գիտեմ.
Մնացել է այրուած մի կտոր երկաթ նման խաչի,
Փոխան յուշարձան հազար զոհերի։

Բարձրացի՛ր, Ամերիկա, Բարձրացի՛ր,
Մօտեցիր Լուսնին ու մոլորակներին,
Բայց, թէ կ՛ուզես մնալ գագաթը բարձունքիդ,
Քեզ հետ բարձրացո՛ւր անբախտ ազգերին։



Հայ-Վարդ
New York, May 2005