Showing posts with label Ani Mkhitaryan. Show all posts
Showing posts with label Ani Mkhitaryan. Show all posts

Tuesday, August 14, 2007

Անի Մխիթարյան: Միացյալ Նահանգներ

Օրը կիրակի,
Գարուն է, արև...
Բայց ու՞ր է սպասված
Բա՛ռն այն, Բարև...
Հելլո. Հայ. Սալիուտ,
Ուղեղդ՝ պտույտ...
Անհամեմատ պաղ,
Երկինքն է ցոլքով
Զարմացնում անհապաղ,
Ծառ չկա, ծաղիկն՝ արհեստական..
Մարդն անհոտ է, հոտը՝ անմարդ....
Հետ եկանք օրվան, պայծառ-տմարդ...
Մուսուլման, քրիստոնյա, բուդդիստ ու աթեիստ,
Նստած են կողք կողք, ժողով է, նիստ...
Ազգայի՞ն.........չէ՛, չէ՛....
Սադոյանը չէ.......
Այս ամենը ես չեի....
Օր չէր սա..
Ո՛չ արփի...ո՛չ գինի...
Հայաստանի ոչ մի հայելի...
Քննարկում են մարդիկ վշտալի,
Աշխարհն ամայի,
Կյանքը՝ ջրալի,
Հոգին՝ ավազի ու պղտոր ջրի...
Հզոր մարդու՝ Աստվածն արդարի...
Սա մուլտֆիլմ էր ...Նու Պագադի...

Մարտ 19, 2007

Copyright Ani Mkhitaryan. Used here by kind permission of the author

Wednesday, August 01, 2007

Անի Մխիթարյան: Սպասում . . .

Սառույց դարձած մարմառ ձյան պես,
Սպասում եմ պայծառ արևի գալուն,
Ձնծաղիկի պես հողով ծածկված ՝
Սպասում եմ ես նուրբ սպասումով,
Ինչպես թաքուն աշխատավոր,
Որ սպասում է հրամանի,
Արև ՝ հոգնած լույս տալով,
Հերթ եմ տալիս ես լուսնին,
Բայց լուսնի հետ միևնույնն է ,
Մութն է ընկեր ու աստղեր,
Չունեմ աստղեր ես, գիտե՞ս .
Քանզի աստղ եմ ես որպես,
Թեկուզ դժգոհ դեմքով լի,
Մարդիկ նայեն իրարու,
Ունեմ լույս , ու առանց որի ՝
Կյանքն է տխուր ու վշտալի:
Սպասում եմ ես, թեև գիտեմ. . .
Ժամ է անցնում, իզուր ժամանակ . . .
Ընկնում գիշեր նողկալի,
Սպասում չկա, լուսինն եկա՜վ,
Մութ է շուրջս , շող չեկա՜վ :

Յուլիս 4, 2006

Copyright Ani Mkhitaryan. Used here by kind permission of the author