Showing posts with label Alexander Dzadourian. Show all posts
Showing posts with label Alexander Dzadourian. Show all posts

Wednesday, May 26, 2010

Ալեքսանդր Ծատուրեան։ Մի՛ լար, բլբո՛ւլ


Մի՛ լար, բլբո՛ւլ, քեզ մի՛ տանջիր,
Որ փոթորիկն անիրաւ
Վարդըդ սիրուն, վարդըդ կարմիր
Թփից պոկե՜ց ու տարա՜ւ․․․

Կ՛անցնեն օրեր․․․ Կը գայ կրկին
Մի նո՛ր գարուն վարդաբեր․
Եւ մոռացած քո վիշտը հին,
Նորից կ՛երգես վարդին սէր։

Բայց վա՜յ կեանքի այն խեղճ երգչին,
Որ վաղաժամ որբացած,
Իւր սիրելի, խօսուն վարդին
Ցուրտ հողին է նա յանձնած․․․

Երգչի համար գարուն չի՛ գայ,
Ո՛չ նա նոր վարդ կը սիրէ․
Նա պէտք է լայ, պէտք է սգայ,
Մինչ յավիտեան կը լռէ․․․

Ալեքսանդր Ծատուրեան
1864-1917