Thursday, February 01, 2018

Յովհաննէս Ասպետ։ԿԱՐԵԿՑՈՒԹՅՈՒՆ

Զօնված Ժօաննային 

Դ.

Այդ կորած հին օրերում,
Հոգիս պաշտում էր նրան,
Հիմի տարիներ անց,
Ես ողբում եմ իմ ցաւոտ սրտի վրա.
Հոգուս անմտահաս խոհերի մէջ,
Իմ անխոհեմ վարմունքով,
Վատնեցի մեր երջանկությունը բոլոր,
Ու հետզհետե իմ երանության աղբյուրները ցամքան:

Ա՜խ, ընդարմացած ու հափրաքին,
Էլ երբեք չեմ ցանկանում արթնանալ,
Իմ սիրո երազների ամենագեղեցիկից,
Քանի որ նա տեվում է հանգիստ ու անվերջ.
Ես այս աշխարհում կորսրի իմ սիրո ճամփան,
Բայց իմ երազներում նա ապրում է հարատեւ.
Թող երկինքի հողմերը գան ու գնան,
Ո՜ր որ ուզում են,
Թող տեղափոխեն օր ու ժամանակ,
Բայց ն՝ա ինձ համար նույն աղջիկն է անփոփոխ:

Ո՛չ, չեմ ուզում արթնանալ,
Իմ հո՜յակապ երազից,
Քանի որ նրա լուսեղեն երազը լի է,
Սքանչելիքներով անմար,
Նրանք լուսավորում են իմ հոգին,
Որ ես անհույս ու անվհատ չմեռնեմ:

Յովհաննէս Ասպետ

No comments: