Friday, December 02, 2011

ՄԱՐՕ ՄԱՐԳԱՐԵԱՆ: [Ես տէր եմ հողին ու երկնին կապոյտ]

Ես տէր եմ հողին ու երկնին կապոյտ,
Իմն է աշխարհը ափից մինչեւ ափ,
Ես աշխարհն այս մեծ սիրով եմ չափում,
Սրտով ընկալում թռիչք ու տագնապ։

Ես օրէնսդիր եմ եւ ես դատաւոր,
Ես լսում եմ ինձ եւ ինձ հաւատում,
Ծածկում եմ սիրով անդունդները խոր,
Կիրճերը մթին ծաղկունքով պատում։

Ես յոգնած եմ շատ ու վաստակաμեկ
Եւ շատ μան գուցէ կը թողնեմ թերի,
Բայց հոգով երμեք չեմ ընթանայ թեք,
Չեմ դառնայ μնաւ ստուերի գերի։

Երազներն են ջինջ իմ ուղին պատել,
Իմ քոյրերն են եօթ գոյներն արեւի,
Ծիածաններն են իմ ճամμան հատել,
Ես կեանքի համար, աշխարհի, մարդու
Ինչ-որ մի լաւ μան կþանեմ երեւի։

No comments: