Tuesday, June 29, 2010

Վահան Զանոյեան: Վայոց ձոր

Կէս գիշեր: Անսահման անդորր:
Սարի գլխին այս հեռաւոր՝
Ո՛չ մի շշուկ, ոչ մի շարժում
Լռութեան մէջ այս խլացնող՝
Լոկ Էութիւն եւ Ներշնջում:

Տանըս դիմաց, բարդիները,
Ձուլուած իրենց ստուերի հետ՝
Սու՜ս ծփում են գիշերուայ մէջ
Ո՛չ մի սարսուռ տերեւներում,
Ո՛չ մի թրթիռ նուրբ ճիւղերում...

Սարերն հեռուից լուռ հսկում են
Գոհարազարդ երկնքի տակ—
Վեհ ու ահեղ՝ նրանք են տէրն
Խորհրդաւոր այս տիրոյթի
Տէրն այս պահի՛, այս գիշերի...

Ու փորձում եմ ըմբոշխնել այն՝
Ինչ բաշխում է գիշերը լուռ—
Կեա՛նքը յորդող այս սարերից
Աներեւոյթ յորձանքն ամզուսպ
Սրտատրոփ կշռո՛յթը հողի...

Ու թուում է, որ լեռները
Որոշել են ինձ ընդունել
Ու խօսում են ինձ հետ ահա
«Քո մի մասը վաղու՜ց մե՛րն էր,
Մեր մի մասն էլ քո՛նն է հիմա...»

No comments: