Friday, June 25, 2010

Վահան Զանոյեան: Կորած Տարիներին

Սէ՛ր իմ,

Եթէ գամ մի օր քեզ մօտ,
Մի սրտաչափ կսկիծով
Ու թափանցես խորքն հոգուս,
Տեսնես խէթ մի անծանօթ
Զոր չեն կարող փարատել,
Նոյնիսկ աչքերդ կրակոտ

Իմացիր, որ ինձ տանջողն
Քո անցեալը չէ յանկարծ
Այլ կեանքիդ մաս չկազմած
Տարիները իմ կորած
Քո անցեալից բացակայ՝
Ժամանակը իմ անդարձ

Սէ՛ր իմ,
Եթէ գամ մի օր քեզ մօտ,
Միտքս լիքը կասկածով
Նկատես որ հայեացքս
Հեռանում է քեզանից
Եւ ի զուր փնտռես սէրը,
Որ միշտ յորդել է ինձնից

Լաւ իմացիր, սէ՛ր անգին,
Ինձ քաշող անցեալ չկայ
Ոչ էլ կարօտ հին սիրոյ—
Լոկ անյայտ մի ափսոսանք
Իմ անցեալից բացակայ՝
Տարիներին քո անդարձ

Սէ՛ր իմ, Հայրենի՛ք
Քո անցեալը հեռաւոր՝ մեղաւոր չի—չի էլ եղել
Իմն էլ նոյնքան հեռաւոր՝ մեղաւոր չի—չի էլ եղել
Բայց յաւէրժ կորած տարիների հատուցման համար,
Ու՞մ պէտք է դիմել...

Կորած Տարիներին

Սե՛ր իմ,
Եթե գամ մի օր քեզ մոտ
Մի սրտաչափ կսկիծով
Ու թափանցես խորքն հոգուս,
Տեսնես խեթ մի անծանոթ
Զոր չեն կարող փարատել
նույնիսկ աչքերդ կրակոտ,

Իմացիր, որ ինձ տանջողն
Քո անցյալը չէ հանկարծ,
Այլ կյանքիդ մաս չկազմած
Տարիները իմ կորած,
Քո անցյալից բացակա՝
Ժամանակը իմ անդարձ

Սե՛ր իմ,
Եթե գամ մի օր քեզ մոտ
Միտքս լիքը կասկածով
Նկատես, որ հայացքս
Հեռանում է քեզանից
Եվ իզուր փնտրես սերը,
Որ միշտ հորդել է ինձնից,

Լավ իմացիր, սե՛ր անգին,
Ինձ քաշող անցյալ չկա,
Ոչ էլ հին սիրո կարոտ—
Լոկ անհայտ մի ափսոսանք
Իմ անցյալից բացակա՝
Տարիներին քո անդարձ

Սե՛ր իմ, Հայրենի՛ք...
Քո անցյալը հեռավոր՝ մեղավոր չի—չի էլ եղել,
Իմն էլ նույնքան հեռավոր՝ մեղավոր չի—չի էլ եղել:
Բայց հավերժ կորած տարիների հատուցման համար
Ու՞մ պետք է դիմել...

No comments: