Thursday, April 22, 2010

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ: ՔՆԱՑԻՐ…


Դուրսը մարմանդն իջավ,
Հեռվեն լիճը հանգեցավ,
Հալած անուրջ մը չէ՞ անծիր…
Բարձերուն մեջ, ահ, քնացի՜ր։

Ձյունը կիջնե տենդահոլով…
Իմ ճերնակ սերս ալ դողդղալով
Թարթեւանես վա՜ր մտացիր
Կմաղվի՜ վրադ, ո՜հ, քնացի՜ր։

Երգ մը չէ՞, որ կուլա հեռուն…
Լուռ օրհներգի մը վանկերուն
Նըման իմ սերըս անձանձիր
Կմաղվի՜ վրադ, ո՜հ, քնացի՜ր։

Մահը շրջեր քունիդ մեջեն։
- Հե՜գ մեռելները կանրջե՞ն։
Դագաղդ ըլլամ ես սեւածիր,
Ու դուն այսպես մեջն քնացիր…

1909, 15 մարտի


ԱՆՏԻՊ ԵՋԵՐ «Նաիրի» 1995, Էջ 14




No comments: