Wednesday, March 03, 2010

Յովհաննէս Շիրազ; Երնեկ արեւին

Երնեկ արեւին
Երնեկ արեւին, որ նոյն աչքով է
Նայում եւ ծաղկին, եւ օձին թունոտ,
Ասես, մօրս պէս, սուրբ խղճի ծով է,
Հացի է կանչում շանն էլ անծանօթ:

Մինչ ես կ’ուզէի խեղդել այն օձին,
Որ մարդու մէջ է, մարդով է խայթում,
Օձ, որ արցունք է խառնում իմ հացին,
Ու ցաւից խղճիս սիրտն էլ է պայթում:

No comments: