Tuesday, February 16, 2010

Նայիրի Խաչատուրեան: Անանուանելի ինչ որ զգացում

Ի յիշատակ Շուշիի Պապիկին:

Մերթ յուզիչ էր,
Մերթ խաղաղ
- Այդ անանուանելի զգացումը։
Կիզիչ ու բոցավառ էր,
Զուլալ ու պայծառ
- Այդ անանուանելի զգացումը։

Հիացմունքի շող արեւի տակ
Նայում էի պապիկի աչքերին,
Հինաւուրց խուցի մէջ, ժամը իրիկնամուտին,
Խմում էինք թէյը անուշով տաք-տաք։

Նա թարմ դէմք ունէր, զնգուն մի ծիծաղ,
Բայց մարած աչքերում էլ հրդեհ չկար,
Աստղերով էր լի աչքերը պապիկի,
Յոյս էր արտացոլում հայեացքը հայի...

Խօսակցիս խօսքերով տարուած անմոռաց,
Շաղ տուեց մի բուռ արեւահամ յուշեր,
Փոխանցեց լուռ կեանքն իր ապրած,
Երբ յոյսն այսպէս հաւատ էր դարձած։

Տրտմութիւն տիրեց սրտումս փոթորկուած։
Խորհուրդն խորին իր ապրած կեանքի,
Մի պահ լռութեամբ փոխանցուեց ինձի՝
Պապիկի յոյսը լոյս պարգեւ էր ինձ։

Մերթ յուզիչ էր,
Մերթ խաղաղ
- Այդ անանուանելի զգացումը։
Կիզիչ ու բոցավառ էր,
Զուլալ ու պայծառ
- Այդ անանուանելի զգացումը։


Փարիզ
12/09


Nairi Khatchadourian won the 2010 Armenian Poetry Project writing competition in the university age category.

No comments: