Saturday, January 23, 2010

Ռազմիկ Դաւոյեան։ Ազգն ու Քարը

Լերկ բլուրներ, սարեր, ժայռեր, 

Լերկ քարերի յարահոս վազք… 
Սրանից է կերպար առել 
Բիբլիական հզօր մի ազգ։ 

Մէկ այդ ազգն է քարի վրայ, 
Մէկ այդ քարն է ազգին մէջքին- 
Թաւալում են գիլ ու գլոր 
Ձեռ առնելով ժամանակին։ 

 Քարը ազգին, ազգը քարին 
Իրար խըլք են տալիս-առնում, 
Եւ նրանց մէջ նո՛յն արեւի 
Խարկուած ոգին է սաւառնո՜ւմ։ 

 Եւ բաժանում չկայ յաւէտ, 
Քարն եւ ազգը իրար կպած, 
Արեգակի պտոյտի հետ 
Տիեզերքով մեր չափչփած, 

 Այնքա՜ն պիտի թռչեն, սուրան, 
Մինչեւ բախտի դուռը ջարդեն, 
Ինչպէս Դաւթի քարը ճեղքեց 
Բութ Գողիաթի զրահն անդէմ։

No comments: