Saturday, April 28, 2007

Պարույր Սևակ: Պատահաբար են պատահում կյանքում

Click to hear the audio clip
Պատահաբար են պատահում կյանքում read by Tamar Gasparyan-Chester.

Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար…
Թե կուզես ՝ լռի՛ր,
Թե կուզես՝ ոռնա,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել-իզուր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել- իզուր…
Ու եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
-Պատահաբար են պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…

Պարույր Սևակ
26.1.62 Երևան

2 comments:

ArmenianReporter said...

I love him! So proud I went to a school named after him at least for 3 years or so..

ArmenianReporter said...

He's incredible!