Monday, April 09, 2007

Ղազարոս Աղայեան: Ամիսներ եւ չորս եղանակ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակն երգում անուշակ:

Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը՝ առատ ցորեն,
Օգոստոսը՝ տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր:

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինին,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը:

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում:

Ղազարոս Աղայեան (1840 –1911)

No comments: