Wednesday, April 04, 2007

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ: ԴՈՒ ԾՆՎԻ´Ր, ԵՐԳ

Քունն է փախել
Իմ աչքերից
Ու ծվարել
Չգիտեմ ու՜ր.
Լուռ փնտրում եմ
Որտե՞ղ գտնեմ
Հիմա նրան.
Խոհերի՞ս մեջ,
Հեռուներու՞մ,
Բայց իզու՜ր...
Ու քանդում եմ
Իմ մտքերի
Կծիկն անվե՜րջ
Ու անվե՜րջ.
Ինձ թվում է
Թե չի անցնում
Գիշերն ասես.
Ու գիշերն այս
Չունի վերջ...
Եվ ծանրացած
Գիշերն ահա
Իմ կոպերում,
Վեր եմ ելնում
Ու ետ նետում
Քողն անվերջ
Մթության.
Մի նոր երգ է
Երկունք ապրում
Խոհերիս մեջ
Ու թող որ նա
Ծնունդ առնի,
Լույս աշխարհ գա.
Եվ ո´չ մի գիշեր
Ու ո´չ մի մեգ
Նրա ծնունդին
Արգելք չդառնա,-
- Դու ծնվի´ր, երգ:

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ, Մենք չենք մոռացել գրքում
Copyright Sona Arshunetsi
Reprinted here by kind permission of the author

No comments: